Հայտնի է դարձել Օբամեյանգի աշխատավարձի չափը «Բարսելոնայում»

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» և «Արսենալի» միջև հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության գործարքի որոշ մանրամասներ։

Ինչպես հայտնում է Football Espana-ն՝ գաբոնցի ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կրճատվել է: Լոնդոնյան ակումբում նա շաբաթական 300 հազար ֆունտ էր վաստակում: «Բարսան» չի կարողացել հարձակվողին վճարել նման գումար, որից հետո 32-ամյա խաղացողը համաձայնել է 96153 ֆունտ աշխատավարձին։

Նշվում է նաև, որ կատալոնական ակումբն ի սկզբանե տեղեկացրել է Օբամեյանգին, որ ամռանը կվերանայի ներկայիս պայմանները, և նրա աշխատավարձը կավելանա։