«Բայերի» գլխավոր մարզիչ Ժերարդո Սեոնեն խոսել է թիմի հարձակվող Սերդար Ազմունի մասին: Իրանցի ֆուտբոլիստը լևերկուզենյան ակումբ է տեղափոխվել «Զենիթից»՝ ձմռանը։ Նա դեռ ապաքինվում է վնասվածքից։
«Այս շաբաթ Սերդար Ազմունը լավ է մարզվել, բողոք չունի։ Չնայած դրան՝ նա դեռ մեկնարկային կազմի մակարդակի խաղացող չէ:
Ազմունին ևս մի քանի մարզումներ են անհրաժեշտ՝ բարձր մակարդակի հասնելու համար»,- ասել է Ժերարդո Սեոնեն:
Մարտի 5-ին «Բայերը» Բունդեսլիգայի 25-րդ տուրում կխաղա «Բավարիայի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:30-ին։