Դանիլո. «Աշխատելով Գվարդիոլայի հետ՝ դու մարզչական կուրս ես անցնում»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Դանիլոն, որն այժմ հանդես է գալիս «Յուվենտուսում», խոսել է Պեպ Գվարդիոլայի մարզչական հմտությունների մասին։

«Բոլորին, ովքեր բախտ են ունեցել խաղալ Գվարդիոլայի գլխավորությամբ, թվում էր, թե մարզչական կուրս են անցել: Դրա համար պետք է բավականաչափ խելացի լինել»,- DAZN-ին ասել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Դանիլոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ Մադրիդի «Ռեալից» 30 միլիոն եվրոյի դիմաց։ Երկու տարի անց բրազիլացին «Սիթիից» միացավ «Յուվենտուսին»: