ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը խոսել է Լիոնել Մեսսիի՝ փարիզյան ակումբում ադապտացվելու մասին:
«Մեսսիի կյանքը շատ է փոխվել: Հիմա տեսնում ենք, որ այն աստիճանաբար առաջընթաց է գրանցում։ Ես դա շատ լավ եմ զգում։
Լեոն երջանիկ է, նա լավ է մարզվում, իսկ խաղերի ժամանակ մենք տեսնում ենք, որ նրա համար արդեն ավելի հարմարավետ է։ Լեոն ավելի լավ է հասկանում թիմակիցներին, մեր խաղաոճը, որը տարբերվում է այն թիմից, որտեղ նա խաղացել է։
Մենք փորձում ենք լավագույն պայմանները ստեղծել Մեսսիի, ինչպես նաև Կիլիան Մբապպեի համար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։