Ռոնալդուն «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղից (1:1) հետո  գրառում է արել Instagram-ում։ Պորտուգալացին խոսել է Մադրիդ վերադառնալու հույզերի մասին։

«Միշտ հաճելի է վերադառնալ Մադրիդ, այն քաղաքներից մեկը, որը ես կարող եմ տուն անվանել: Անհավանական էմոցիաներ, ֆուտբոլիստներ ու Չեմպիոնների Լիգայի խաղ: Բոլոր ակումբային մրցաշարերի մայրը:

Շնորհակալություն մեր հիանալի երկրպագուներին: Ձեր ներկայությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում, և մենք միասին առաջ ենք գնալու: Առա՛ջ, սատանաներ»,- գրել է 37-ամյա հարձակվողը:

https://www.instagram.com/p/CaVlBHaAPkh/?utm_source=ig_embed&ig_rid=de0dda43-4be3-4634-91f0-9660ee638ba1