Սիմեոնեն՝ «ՄՅու»-ի հետ ոչ-ոքիի մասին. «Նրանք օգտվեցին «Ատլետիկոյի» միակ սխալից»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը մադրիդյան ակումբի խաղից։

«Ատլետիկոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1)՝ խաղաց՝ հաղթելով մինչև 80-րդ րոպեն։ Դա թիմերի՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն էր։

«Նրանք օգտվեցին մեր միակ սխալից շատ լավ խաղում: Ռեյնիլդուն փորձեց խլել գնդակը, թեև ավելի լավ կլիներ փակել խաղացողին։ Գրեթե այն ամենը, ինչ մենք արել ենք այս խաղում, կարելի է բարձր գնահատել։

Ես գոհ եմ խաղից, չկարողացանք հաղթել, բայց դիմակայության ելքը դեռ պարզ չէ։ Թվում է, թե առավելությունն այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմն է, բայց իրականում ոչինչ չի փոխվել»,- արգենտինացի մասնագետին է ցիտում Marca-ն: