Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է Չեմպիոնների Լիգայում Դևիդ Բեքհեմի ռեկորդը

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1:1): Անգլիական ակումբի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը դարձավ ասիստի հեղինակ։

Պորտուգալացին գոլային փոխանցում կատարեց եվրագավաթային մրցաշարի 6-րդ անընդմեջ խաղում։ Ըստ Opta-ի՝ Բրունուն գերազանցել է Դևիդ Բեքհեմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Չեմպիոնների Լիգայի 5 անընդմեջ խաղում գոլային փոխանցում կատարելու ռեկորդը՝ սահմանված 1998 թվականին:

Հավելենք, որ «Յունայթեդի» և «Ատլետիկոյի» միջև պատասխան խաղը կկայանա Անգլիայում մարտի 15-ին։ 

https://twitter.com/OptaJoe/status/1496601308303867906?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1496601308303867906%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fchampions-league%2Fnews%2Fbrunu-fernandesh-pobil-rekord-bekhema-v-lige-chempionov-1896030%2F