Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը ժամանակավորապես դադարեցվել է

Ֆուտբոլի Ուկրաինայի 2021/22 առաջնությունը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնում է Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը։

Առաջնությունը դադարեցնելու որոշումն ընդունվել է երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։

18 տուրից հետո Ուկրաինայի առաջնության աղյուսակը 47 ​​միավորով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորը», որին հաջորդում է Կիևի «Դինամոն»՝ 18 խաղում վաստակած 45 միավորով։ «Դնեպր-1»-ը 40 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ուկրաինայի գործող չեմպիոնը Կիևի «Դինամոն» է։