Կայ Հավերց. «Մենք պետք է հաղթենք նաև պատասխան խաղում»

«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).

«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու, նրանք լավ ֆուտբոլ ցուցադրեցին, առաջին խաղակեսում շատ դժվար էր մեզ համար: Մենք պետք է հաղթենք նաև պատասխան խաղում։

Պրեմիեր Լիգայում նույնպես փորձում եմ անել առավելագույնը, ինձ հարմար է հարձակվողի դիրքում խաղալը։

Մենք շատ լավ հարձակվողներ ունենք բայց, ռոտացիան բարդացնում է մրցակցի խնդիրը։

Այսօր դա լավ ստացվեց, ես հաճույք եմ ստանում հարձակման ցանկացած դիրքում խաղալուց»,- ասել է Կայը: