Դուշան Վլահովիչը մտել է «Յուվենտուսի» պատմության մեջ

Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» հետ առաջին խաղում (1:1), մտել է «բիանկոներիների» պատմության մեջ:

Աղբյուրի համաձայն՝ Դուշան Վլահովիչը (22 տարեկան, 25 օրական) դարձել է ակումբի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը , ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսի» կազմում իր նորամուտի խաղում: Ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն է (20 տարեկան, 308 օրական):