Թուրինյան անեծքը, կամ «Յուվենտուսի» սարսափելի վիճակագրությունը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում

Երեկ՝ երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղում «Վիլյառեալը» ընդունել էր «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հատկանշական է, որ «Յուվենտուսը» հինգ տարի անընդմեջ չի կարողանում հաղթել այս մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում։

2017/2018 մրցաշրջանում թուրինցիները առաջին խաղում չկարողացան հաղթել «Թոթենհեմին» (2:2), իսկ հաջորդ մրցաշրջաններում փլեյ-օֆֆը սկսեցին «Ատլետիկոյի» (0:2), Պորտուի (1:2): և «Լիոնի» (0:1)  դեմ հանդիպումներում կրած պարտություններով: