Դուշան Վլահովիչը գերազանցել է Անդրեաս Մյոլերի ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»:

Հանդիպման 32-րդ վայրկյանին «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը բացեց խաղի հաշիվը։

Այս հանդիպումը 22-ամյա ֆուտբոլիստի համար դեբյուտային էր Չեմպիոնների Լիգայում։

Այսպիսով, սերբ հարձակվողը դարձավ Չեմպիոնների Լիգայի ամենաարագ դեբյուտանտային գոլի հեղինակը։

Նախկինում ռեկորդը պատկանում էր ֆուտբոլիստ Անդրեաս Մյոլերին, ով 1995 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում «Յուվենտուսի» դարպասը գրավել էր հանդիպման 37-րդ վայրկյանին։