Էդուար Մենդին դժգոհ է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներից

«Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուար Մենդին կարծում է, որ իր թեկնածությունն անարդարացիորեն անտեսվել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։ 29-ամյա ֆուտբոլիստը ոչ մի միավոր չի ստացել։

«Լավագույն պատասխանն այն է, որ ես շարունակում եմ հանդես գալ այնպես, որպեսզի կարողանամ ցույց տալ, որ արժանի եմ լավագույն 30 ֆուտբոլիստների ցանկում լինելուն»,- Մենդիի խոսքերն է մեջբերում Mail Sport-ը։