EUROPA LEAGUE. «Նապոլի» – «Բարսելոնա» հանդիպման մրցավարական անձնակազմը հայտնի է

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Եվրոպա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումների մրցավարներին:

Այս փուլի կենտրոնական «Նապոլի» – «Բարսելոնա» խաղը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Սերգեյ Կարասյովի գլխավորությամբ։

Նրան կօգնեն Իգոր Դեմեշկոն և Ալեքսեյ Լունևը։ Հանդիպման չորրորդ մրցավար է նշանակվել Կիրիլ Լևնիկովը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև Իսպանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Նապոլի» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին: