«Բարսելոնայի» նախկին տնօրենը խոսել է ակումբի ձախողած տրանսֆերների մասին

«Բարսելոնայի» նախկին տնօրեն Ռամոն Պլանեսը հայտնել է, որ ակումբը փորձել է ձեռք բերել Ա Սերիայի միանգամից երեք ֆուտբոլիստի։

«Լաուտարո Մարտինեսը շատ մոտ էր տեղափոխությանը: Իրավիճակը փոխվեց կորոնավիրուսի պատճառով:

Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել նրա գործակալների և «Ինտերի» տնօրենների հետ մինչև համաճարակը, ինչը տնտեսապես փոխեց ֆուտբոլը։

Վլահովիչը շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Երկու տարի առաջ ուզում էինք վարձակալել նրան, սակայն չստացվեց։

Հետաքրքրություն ունեինք, նաև Լոկատելլի նկատմամբ, բայց «Յուվենտուսը» ավելի արագ գործեց», – ասել է «Բարսայի» նախկին տնօրենը Sky Sports-ին: