Չավի. «Մենք չկարողացանք օգտվել մեր ստեղծած պահերից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Եվրոպայի Լիգայի «Նապոլիի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին։

«Ցավալի է, որ մեր գերակայությունը գոլի չվերածեցինք, որ չօգտվեցինք մեր ստեղծված հնարավորություններից։

Բոլորը լավ խաղացին, տղաները հաճույք ստացան խաղից և լավ հանդիպում անցկացրին: Մենք մինչև վերջ գրոհում էինք, ամեն ինչ արեցինք հաղթելու համար, բայց տուգանային հրապարակում պետք է ավելի արդյունավետ լինել։

Երբ դու 20 անգամ հարվածում ես դարպասին, պետք է առնվազն 3-4 գոլ խփես»,- ասել է 42-ամյա մասնագետը: