Պիկե. ««Նապոլիի» դեմ ցուցադրած խաղամակարդակը բավարար է Եվրոպա Լիգայում հաղթելու համար»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլիի» հետ ոչ-ոքի արդյունքը (1:1):

«Տպավորությունն այնպիսին է, որ մենք կարող էինք հեշտությամբ հաղթել 3:1, 4:1 կամ նույնիսկ 5:1 հաշվով: Միակ հիասթափեցնող բանը վերջնական արդյունքն է։ Ցուցադրված խաղամակարդակը բավարար է Եվրոպայի Լիգայում հաղթելու համա:. Մենք շատ էինք ցանկանում առավելության հասնել Նեապոլում պատասխան խաղից առաջ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Նեապոլում: