Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր Լիգայում ծավալվող պայքարի մասին

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գնահատել է մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում հայտնվելու իր թիմի հնարավորությունները։

«Ինձ թվում է, որ հավանականությունը, որ «Թոթենհեմը» մրցաշրջանի վերջում կլինի լավագույն քառյակում, 1% է։ ԱՊԼ-ի մակարդակը շատ բարձր է։

Բոլորն են ցանկանում բարձրանալ լավագույն քառյակ, սակայն դա այդքան էլ հեշտ չէ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Sun-ը: