Մաուրիցիո Սարրին գնահատել է «Պորտուի» դեմ հանդիպմանը «Լացիոյի» խաղը

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պորտուից» կրած պարտության (1:2) մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրինք դժվարին պայմաններում՝ ուրիշի մարզադաշտում։ Առաջին խաղակեսում ավելի շատ գոլ խփելու հնարավորություններ կային, բայց երկրորդում մի փոքր կաղացինք: Կարող էինք հավասարեցնել հաշիվը, ափսոս, որ չհաջողվեց դա անել։ 

Երկրորդ խաղում այլ հնարավորություններ կլինեն։ Ամբողջ պայքարը դեռևս առջևում է»,- Սարրիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Հռոմում՝ փետրվարի 24-ին։