Կոնֆերենցիաների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։

«Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկը 2 գոլի հեղինակ է դարձել «Ղարաբաղի» դեմ մրցաշարի 1/16 եզրափակիչ խաղում (3:1): 2-րդ թեկնածուն «Լեսթերի» հարձակվող Պատսոն Դական է, ով աչքի է ընկել «Ռանդերսի» դեմ հանդիպմանը (4:1):

Հավակնորդների թվում է նաև «Բուդե-Գլիմտի» կիսապաշտպան Ուգո Վետլեսենը: Նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սելթիկի» հետ խաղում (3:1): Լավագույնի կոչման համար կպայքարի նաև «Միդտյուլանի» պաշտպան Ջոել Անդերսոնը, ով հաղթական գոլ է խփել ՊԱՕԿ-ի դեմ հանդիպմանը (1:0):

https://twitter.com/europacnfleague/status/1494453888962990090?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1494453888962990090%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fliga-konferencij%2Fnews%2Fmilik-daka-vetlesen-i-andersson-pretendenty-na-zvanie-igroka-nedeli-v-lige-konferenciy-1893559%2F