Արտյոմ Ձյուբան՝ «Բետիսի» հետ պատասխան խաղի մասին. ««Զենիթի» համար շատ դժվար կլինի»

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան գնահատել է պետերբուրգյան ակումբի շանսերը «Բետիսի» հետ պատասխան խաղում:

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար առաջին խաղում Ռուսաստանի չեմպիոնները սեփական հարկի տակ պարտվեցին «Բետիսին» (2:3):

– Պատասխան խաղից առաջ շանսերի մասին ի՞նչ կասեք։

– Եթե անկեղծ՝ այնտեղ շատ դժվար է լինելու։ Մենք հասկանում ենք, որ նրանք կազմի ռոտացիայի են դիմում, բայց ես կարծում եմ, որ նրանց յուրաքանչյուր խաղացող քիչ թե շատ մոտավորապես նույն կարգն ունի: Հետաքրքիր է խաղալ նման վարպետություն ունեցող տղաների հետ։ 

Ես վաղուց եմ ասում, որ «Զենիթն» իրավունք չունի վախենալով խաղալ եվրոպական ասպարեզում, հատկապես՝ տանը։ Պետք է միշտ գրոհել ու առաջ շարժվել։ Սա իմ կարծիքն է և ինձ ոչ ոք չի համոզի»,- Ձյուբայի խոսքերն է փոխանցում «Զենիթի» պաշտոնական կայքը: