Մաթս Հումմելս. «Բորուսիան» անիմաստ և անտրամաբանական ֆուտբոլ է խաղում»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումմելսը մեկնաբանել է իր թիմի սենսացիոն պարտությունը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում (2:4):

«Մենք շատ անիմաստ և անտրամաբանական ֆուտբոլ ենք ցուցադրում, ինչը հակառակորդներին ուժեղ է դարձնում մեր դեմ։ Մեր ֆուտբոլը չափազանց բարդ է:

Եթե ​​մենք շարունակենք այսպես խաղալ, երբեմն կհաղթենք, երբեմն կպարտվենք, բայց գլոբալ հաջողությունների չենք հասնի»,- Հումմելսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։