Սպալետտի. ««Բարսելոնան» արժանի էր ոչ-ոքի արդյունքին, բայց 11-մետրանոց չկար»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի արդյունքը: Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար առաջին փլեյ-օֆֆ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք լարված պահել խաղը, բայց ի վերջո շատ խորն ընկանք, և դա խնդիր է, երբ դա անում ես «Բարսելոնայի» դեմ խաղում:

Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մենք ապացուցեցինք, որ կարող ենք «Բարսելոնայի» հետ հավասար խաղալ։ Ընդմիջումից հետո նրանք վերահսկում էին նախաձեռնությունը։

Ամբողջ հարգանքով կասեմ, որ «Բարսելոնան» արժանի էր ոչ-ոքի արդյունքին, բայց 11-մետրանոց չկար։ Գնդակը չէր փոխել ուղղությունը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: