Ֆերան Տորեսը չի կարողացել զսպել արցունքները «Նապոլիի» դեմ խաղից հետո (լուսանկար)

«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի «Նապոլիի» դեմ խաղից (1:1) հետո արտասվել է:

Ինչպես հայտնում է Marca-ն՝ 11-մետրանոցից նեապոլիտանական ակումբի դարպասը գրաված իսպանացին եզրափակիչ սուլիչից հետո արտասվել է։ Եզրային հարձակվողը խաղում չկարողացավ իրացնել իր մի քանի վտանգավոր պահերը:

Տորեսը չի կարողացել զսպել արցունքները և թիմակիցներն աջակցել են նրան։ Վինգերին են մոտեցել անգամ «Նապոլիի» մի քանի ֆուտբոլիստներ։