Ջան Պիեռո Գասպերինին մեկնաբանել է «Օլիմպիակոսի» նկատմամբ հաղթանակը

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի խաղում «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):

«Եվրոպական հանդիպումները միշտ էլ դժվար են լինում: Դու խաղում ես թիմերի դեմ, որոնք իրենց լիգաների առաջտարներն են և ունեն խաղացողներ, ովքեր կարող են ոչնչից գոլ խփել: Գոլից հետո մեզ որոշ ժամանակ պահանջվեց հարվածից վերականգնվելու և երկրորդ խաղակեսում խաղը վերահսկելու համար: Մենք վերջապես գոլ խփեցինք անկյունայինից, և դա նույնպես կօգնի մեզ վստահություն ձեռք բերել։

Մենք հիմա դժվար ժամանակաշրջան ենք ապրում, երբ բազմաթիվ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան։ Նոյեմբերին և դեկտեմբերին մեր բոլոր պաշտպանները դուրս մնացին շարքից։ Հիմա մեզ չեն բավականացնում հարձակվողները։ Սակայն մենք դեռ հավատում ենք, որ կարող ենք մրցունակ լինել»,- 64-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։