Սերգեյ Սեմակ. «Լավ է, որ չեղարկել են արտագնա գոլի կանոնը»

«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Բետիսի» հետ տնային հանդիպումից (2:3) հետո խոսել է արտագնա գոլի կանոնի վերացման մասին:

– Այսօր «Զենիթը» 3 գնդակ բաց թողեց, բայց արտագնա գոլի կանոնն այլևս չկա: Ինչպե՞ս եք վերաբերվում դրա չեղարկմանը: Կո՞ղմ եք, թե՞ դեմ:

«Այն, որ այն չեղարկել են, լավ է։ Սակայն «Բետիսը» թիմ է, որն ավելի շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում, գոլ է խփում: Պելեգրինին և ես փոխանակվեցինք մտքերով՝ կապված այն բանի հետ, որ երկու թիմերն էլ ցանկանում են խաղալ հարձակողական ֆուտբոլ՝ հանդիսատեսի համար։

Այդ շատ գնդակները միշտ լավ են: Պարզ է, որ վիճակագրությունը մեր դեմ է։ Սակայն ամենակարևորը հավատը պահպանելն է և մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անել դրական արդյունքի հասնելու համար»,- ասել է 45-ամյա մասնագետը: