4 ֆուտբոլիստ հավակնում է դառնալ Եվրոպա Լիգայի՝ շաբաթվա լավագույնը (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։

«Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսը գոլի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ 1/16 եզրափակչի արտագնա խաղում (4:2): 2-րդ թեկնածուն «Պորտուի» հարձակվող Տոնի Մարտինեսն է, ով դուբլ ձևակերպեց «Լացիոյի» դեմ հանդիպմանը:

Հավակնորդների թվում է նաև «Ատալանտայի» պաշտպան Բերատ Ջիմսիտին: Նա դուբլի հեղինակ դարձավ «Օլիմպիակոսի» հետ խաղում (2:1): 4-րդ թեկնածուն «Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսն է, ով գրավել էր «Զենիթի» դարպասը (3:2):

https://twitter.com/EuropaLeague/status/1494449335953764352?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1494449335953764352%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Feuropa-league%2Fnews%2Fmorelos-martines-dzhimsiti-i-rodriges-pretenduyut-na-zvanie-igroka-nedeli-v-lige-evropy-1893558%2F