ԱՊՕԷԼ-ի նկատմամբ հաղթանակից հետո հարձակվել են «Անորտոսիսի» ավտոբուսի վրա (VIDEO)

Կիպրոսի առաջնության 16-րդ տուրի խաղում «Անորտոսիսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, 2։0 հաշվով հաղթեց ԱՊՕԵԼ-ին։

Խաղից հետո անհայտ անձինք հարձակվել են «Անորտոսիսի» ավտոբուսի վրա։ Հարձակվողները մեծ քարեր են նետել ավտոբուսի վրա և ջարդել մի քանի կողային ապակիներ, ինչպես նաև վնասել դիմապակին։

«Մենք հրաշքով խուսափեցինք վատագույնից։ Ոստիկանությունը պետք է այս հարձակմանը վերաբերվի որպես մահափորձի: Ամո՛թ։ Մենք պահպանում ենք միասնությունը և կշարունակենք դա ցուցադրել խաղադաշտում»,- գրված է ակումբի թվիթերյան էջում:

https://twitter.com/anorthosisfc/status/1494397413330669570?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1494397413330669570%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-02-18-avtobus-kiprskogo-anortosisa-zakidali-kamnyami-posle-pobedy-nad-apoel

https://www.youtube.com/watch?v=4OenILw0JzA&feature=emb_title