Չավի. «Դեմբելեն սուլոցները ծափահարությունների կվերածի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է հարձակվող Ուսման Դեմբելեի հասցեին հնչած սուլոցներին:

«Նապոլիի» դեմ Եվրոպայի Լիգայի խաղում (1:1) կատալոնական ակումբի երկրպագուները սուլել են ֆրանսիացի ֆուտբոլիստին, ով մինչ այդ չէր երկարաձգել պայմանագիրը «Բարսայի» հետ։

– Ինչպե՞ս կարող է սուլոցն ազդել Դեմբելեի վրա:

– Հաշվի առնելով Ուսմանի խաղը՝ նա դա ծափահարությունների կվերածի։ Քանի որ այս խաղում նա ցուցադրեց այնպիսի ֆուտբոլ, որը մարդիկ ցանկանում են տեսնել։ Նա սուլոցը կվերածի ծափահարության»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում As-ը: