Մայքլ Օուեն. «Լիվերպուլն» արդեն գրեթե հաջորդ փուլում է»

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է մերսիսայդյան ակումբի խաղը «Ինտերի» դեմ (2:0) Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը:

««Լիվերպուլն» արդեն գրեթե հաջորդ փուլում է: Նրանց նույնիսկ «Էնֆիլդի» տեսքով ամրոց անհրաժեշտ չէ։ Աշխատանքն արդեն ավարտված է»,- ասել է Օուենը BT Sport-ի եթերում:

Նշենք, որ «Լիվերպուլ» – «Ինտեր» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին: