Մոհամեդ Սալահը ՉԼ-ում այդ ցուցանիշով զիջում է միայն Ռոնալդուին և Լևանդովսկուն

Նախօրեին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Լիվերպուլ» առաջին հանդիպումը։ Այն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Երկրորդ գոլի հեղինակը հարձակվող Մոհամեդ Սալահն էր։ Եգիպտացի ֆուտբոլիստի համար դա 33-րդ գոլն էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ «Լիվերպուլի» կազմում անցկացրած 50 խաղում։

Մրցաշարի պատմության մեջ միայն Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին են Սալահից ավելի շատ գոլ խփել նույն ակումբի կազմում անցկացրած առաջին 50 խաղում: Պորտուգալացին Մադրիդի «Ռեալի» կազմում 51 գոլ է խփել, իսկ լեհ ռմբարկուն՝ 36 գոլ «Բավարիայի» կազմում։