Լյուկ Շոու. ««Մանչեսթեր Յունայթեդը» հավատում է, որ կարող է հաղթել Չեմպիոնների Լիգայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով։

«Մրցաշրջանի որոշիչ փուլը սկսվել է: Առաջնությունում թափ հավաքելը շատ կարևոր է։ «Մանչեսթեր Յունայթեդը» հավատում է, որ կարող է հաղթել Չեմպիոնների Լիգայում:

Ակումբից դուրս քչերն են այդպես մտածում, իսկ ոմանք նույնիսկ կկարծեն, որ ես հիմար եմ, բայց մենք հավատ ու վստահություն ունենք, որ կարող ենք հաղթել մրցաշարում։

Վստահ եմ, որ այս հանդերձարանում բոլորը՝ ֆուտբոլիստները, մարզիչները և ղեկավարությունը, հավատում են, որ մենք կարող ենք: Այժմ մենք պետք է արագացնենք տեմպը, արդյունքի հասնենք և շարունակենք լավ խաղալ»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում Mirror-ը: