Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

23-ամյա հարձակվողը հաղթական գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ 1/8 եզրափակիչ խաղի (1:0) 94-րդ րոպեին։

Մբապպեից բացի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնել են «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան և «Զալցբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարան։