Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական արդյունք է գրանցել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ  դարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հետաձգված 18-րդ տուրի՝ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (2:0):

Ինչպես գրում է William Hill-ը Twitter-ում, պորտուգալացին 21 օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ գոլ է խփել։ Գոլային հաշվարկը սկսվել է 2002 թվականին:

Այդ պահին հարձակվողը խաղում էր պորտուգալական «Սպորտինգում»։