Խավիեր Տեբաս. «Սուպերլիգան գաղափարական զենք է»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Եվրոպական Սուպեր Լիգայի նախագծի մասին, որին աջակցում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։

«Սա գաղափարական զենք է։ Երեք խորտակված ակումբներ բարձրացրել են այս դրոշը՝ կեղծ միասնության զգացում ստեղծելու համար:

Սա սուտ է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում են «Յուվենտուսը» և «Բարսան»,-ասել է Խավիերը: