Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ին 1:0 հաշվով պարտվելուց հետո ասել է.
«Մենք խաղացինք հզոր թիմի դեմ: Լավ մեկնարկեցինք, բայց երևի թե հանգիստ չէինք վերահսկում գնդակը և դրա պատճառով տուժեցինք:
Շատ էինք կորցնում այն, հեշտ չէ ընդունել, բայց մենք վատ խաղացինք։ Ամոթ է, բայց պատասխան խաղից առաջ ոչինչ որոշված չէ»,- ասել է դարպասապահը: