Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ վնասվածքից հետո ավելի ուժեղ կլինի:
«Վիլյառեալի» հետ խաղից (0:0) մի քանի րոպե անց ֆրանսիացին տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ ակնարկել է, որ կարող է վերականգնվել Չեմպիոնների Լիգայի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպման համար։
«Գնացինք: Լիովին մոտիվացված: Ես կվերադառնամ ուժեղ, շատ ուժեղ»,- ասել է 34-ամյա խաղացողը տեսանյութում։
Բենզեմայի մասնակցությունը ՊՍԺ-ի դեմ խաղին մնում է հարցականի տակ։ Հարձակվողը մեծ ջանքեր է գործադրում՝ վերականգնվելու համար։