Պոչետինո. «Վստահ չեմ, որ «Ռեալը» նույնպիսի կարգապահություն կդրսևորի, ինչպես օրինակ «Ռենը»»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին։

«Վստահ չեմ, որ «Ռեալը» կարող է նույն կարգապահությունը դրսևորել, ինչ «Ռենը» կամ Լիգա 1-ի մյուս թիմերը: Նրանք կգործեն նմանատիպ կառուցվածքով, բայց հանդիպումն ընդհանրապես այլ կլինի: Մեր մտքերն արդեն Մադրիդի հետ առաջին հանդիպման մասին են»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Culture PSG-ն։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի՝ փետրվարի 15-ին՝ Փարիզում (Ֆրանսիա): Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում (Իսպանիա):