Ժոան Լապորտան ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել աշխարհի չեմպիոնին

«Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա խաղացողի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան։ Աշխարհի 2018 թվականի չեմպիոնի տրանսֆերի համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 60 մլն եվրո։ «Բետիսը» տրանսֆերի վաճառքից ակնկալում է ստանալ առնվազն 80 մլն եվրո։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Ֆեկիրը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: