«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը մեկնաբանել է Բունդեսլիգայի 22-րդ տուրի խաղում «Բոխումից» կրած պարտությունը (2:4):
«Այսօր մենք անցկացրինք մրցաշրջանի վատագույն հանդիպումը։ Հաղթելու համար մեզ պակասում էր այն ամենը, ինչ հնարավոր է։ Եթե նման բան տեղի է ունենում մրցաշրջանի ընթացքում միայն մեկ անգամ, ապա թող լինի, բայց նման բան մեզ մոտ արդեն եղել էր Գլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում, ուստի պետք է զգույշ լինել:
Բարեբախտաբար, Բունդեսլիգայի խաղ էր, և մենք դեռ 9 միավորի տարբերությամբ առաջատար ենք։ Սակայն հաջորդ շաբաթ մենք պետք է խաղանք Չեմպիոնների Լիգայում։ Սա չպետք է կրկնվի: Ինչ էլ որ լինի, պետք է խոստովանենք, որ արժանի էինք այս պարտությանը»,- ասել է կիսապաշտպանը: