Բունդեսլիգայի 25-րդ մրցափուլի շրջանակում «Բավարիան» պարտվեց «Բոխումին» (2:4):
Մյունխենյան ակումբը բոլոր գոլերը բաց թողեց առաջին խաղակեսում։ Gracenote Live թվիթերյան էջը հայտնում է, որ «Բավարիան» 1975 թվականից ի վեր առաջին անգամ Բունդեսլիգայի խաղում 4 գոլ բաց թողեց հանդիպման առաջին խաղակեսում։
Այնժամ «Այնտրախտը» 6:0 հաշվով հաղթել էր «Բավարիային»՝ ընդմիջումից առաջ խփելով 5 գնդակ: