«Ատլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Todofichajes.com-ը:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը խորվաթ ֆուտբոլիստի հետ։ Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
30-ամյա խաղացողը 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին 15 հանդիպման է մասնակցել: Ավելի վաղ Վրսալկոյի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել թուրքական «Ֆեներբահչե» ակումբը: Պաշտպանն «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2016 թվականից: