Փետրվարի 12-ին «Ֆուլհեմը» Չեմպիոնշիփի 32-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Հալ Սիթիի» նկատմամբ։ Հյուրերին հաղթանակ բերեց հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, ով խաղի 57-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
Սերբ ռմբարկուի համար այդ գոլը 31-րդն էր Չեմպիոնշիփի 2021/22 մրցաշրջանում։ Դա «Բրենթֆորդի» խաղացող Իվան Թոնիի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի թվով ռեկորդի կրկնությունն է, որը նա սահմանել է 2020/21 մրցաշրջանում:
Հատկանշական է, որ Միտրովիչը դեռ շատ հնարավորություններ կունենա բարելավելու իր ցուցանիշը. առաջնության ավարտին մնացել է 16 տուր։
https://twitter.com/goal/status/1492556976097828868?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1492556976097828868%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-02-12-mitrovich-obnovil-rekord-chempionshipa-po-chislu-golov-za-sezon-za-16-turov-do-kontsa-kampanii