«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհյուտլը հայտարարել է կարիերան ավարտելու որոշման մասին:
Մասնագետը որոշել է հեռանալ 2024 թվականի ամռանը։
«Ես միշտ ցանկացել եմ ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ երկար ժամանակ աշխատել ակումբում։
Հուսով եմ, որ կարող եմ մնալ «Սաութհեմփթոնում» հինգ ու կես տարի, ինչը երկար ժամանակ է ժամանակակից ֆուտբոլում։ Հետո, հավանաբար,կհեռանամ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Kicker-ը։