«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին.
«Մանչեսթեր Յունայթեդը» հիասթափեցնում է. Հիմա միայն նման զգացողություն ունեմ:
Թիմն այնպիսի պոտենցիալ ունի, այնպիսի ֆուտբոլիստներ, որ արդարացումներ չեն կարող լինել։ Նրանց պետք են առաջնորդներ՝ թիմն առաջ տանելու համար:
Դա, իհարկե, բարդ խնդիր է, բայց սա «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ ակումբ, որն ունի ամեն ինչ:
Վերադարձը լավագույն քառյակ բավարար արդյունք չէ, նման ակումբի համար դա նորմալ չէ։ Պետք է մտածենք Պրեմիեր Լիգայում և, Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին»,- ասել է Լուին