Հայտնի է, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում չէ «Բարնլիի» դեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը բացատրել է Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնելու իր որոշումը։

«Մենք «Բարնլիի» հետ խաղացել էինք մի քանի շաբաթ առաջ և գիտեինք, որ խաղի սկզբում երկրորդ հարկում պայքարելու անհրաժեշտություն կլինի:

Ես մեկնարկային կազմում ընդգրկեցի Էդինսոնին, քանի որ այս ոճով խաղալը ավելի հարմար է նրան»,- ասել է  Ռանգնիկը: