Միկել Արտետան խոսել է իր և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի կոնֆլիկտի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

Լոնդոնցիների նախկին հարձակվողը, ով տեղափոխվել է Բարսելոնա, խոսելով կոնֆլիկտի մասին, ասել է, որ «խնդիրը միայն Արտետայի մեջ էր»։ Դա հանգեցրեց գաբոնցու հեռանալուն:

«Սա նրա կարծիքն է։ Պետք է հարգել նրա խոսքերը։ Ես երախտապարտ եմ Օբամեյանգին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում։

Ես ինձ այս իրավիճակում տեսնում եմ որպես լուծում, ոչ թե խնդիր։

Ես շատ բաներ սխալ եմ անում, դա հաստատ է: Բայց մտադրությունները միշտ ամենալավն են:

Տարբեր հանդիպումներ ունեցանք։ Որոշումը կոլեկտիվ է կայացվել ֆուտբոլիստի, ակումբի և գործակալի միջև»,- ասել է Արտետան: