Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» ակնկալում են բրազիլացու հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2027 թվականը։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։
Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 35 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։