«Կամպ Նոու» մարզադաշտը կանվանափոխվի

«Բարսելոնան» մոտ է Spotify-ի հետ հովանավորչական պայմանագիր կնքելուն:

Գործընթացը ավարտական ​​փուլում է, կողմերն աշխատում են, որպեսզի հնարավորինս շուտ պաշտոնապես հայտարարեն համաձայնագրի մասին։

Spotify-ը ձեռք կբերի «Կամպ Նոու» մարզադաշտի անվանակոչման իրավունքները: Mundo Deportivo-ն, հղում անելով RAC1-ին, հայտնում է, որ մարզադաշտի նոր անվանումը կլինի «Spotify Camp Nou»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ընդհանուր եկամուտը գործարքից կկազմի 280 մլն եվրո 3 տարվա ընթացքում։