Կազեմիրո. «Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմեջ հաղթած ակումբը կմնա պատմության մեջ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է այն մասին, թե ինչպես են հիշելու վերջին տասնամյակում հաջող հանդես եկող «սերուցքայիններին» ։

«Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմեջ հաղթած ակումբը կմնա պատմության մեջ։

Զիդանի նշանակումը կարևոր գործոն էր, բայց մենք ունեինք այնքան աստղեր, այնքան շատ աչքի ընկնող ֆուտբոլիստներ, որ արդարացի չէր լինի ամեն ինչ վերագրել Զիդանին:

Մենք հզոր ֆուտբոլիստներ ունեինք խաղային բոլոր դիրքերում»,- ասել է Կազեմիրոն: